Կրեմլում պատմել են Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին
07/06/2017 12:55
Նմանատիպ
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նրա խոսքով՝ հանդիպման ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ընդգծել Է, որ առայժմ նախատեսված Է միայն երկու երկրների ղեկավարների զրույցը: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվելու:
Պուտինը եւ Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին կայանալու է Համբուրգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում