15 տարվա բանտարկություն` «Բարսելոնայի» վերջին տարիների խաղաշապիկը կրելու համար
Նմանատիպ
Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան խզել է Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները, երկրում նոր օրենք է սահմանվել, համաձայն որի՝ արգելվում է կրել «Qatar Airways» անվանումը կրող խաղաշապիկները:
«Քաթարյան ավիաուղիներ» ընկերությունը վերջին տարիներին «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորն էր և նրա տարբերանշանը պատկերված էր կատալոնացիների մարզահագուստի վրա:
«Sky Italia»-ն հայտնում է, որ «կապտանռնագույնների» այդ խաղաշապիկը Սաուդյան Արաբիայում կրելու համար մարդիկ տուգանվելու են 135 հազար եվրոյով ու 15 տարվա ազատազրկման են ենթարկվելու: Այդ արգելքը կարող է տարածվել նաև ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Յեմենի ու Բահրեյնի վրա, քանի որ այդ երկրները նույնպես դադարեցրել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այդ երկրները Քաթարին մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակը միտումնավոր ապակայունացնելու մեջ:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից «Բարսելոնայի» խաղաշապիկին պատկերված է լինելու ակումբի նոր տեխնիկական հովանավորի՝ ճապոնական «Rakuten» կազմակերպության անվանումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում