«Էվերթոնը» լուրջ տրանսֆերներ է ծրագրել. առաջինը` 35-միլիոնանոց դարպասապահ
13/06/2017 14:17
Նմանատիպ
«Էվերթոնի» նոր բաժնետերերը ծրագրում են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ զգալիորեն ամրապնդել թիմի կազմը:
«The Telegraph»-ի տեղեկությամբ` լիվերպուլցիները գրեթե համաձայնեցրել են «Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի տրանսֆերը: Գործարքը կազմելու է 30 միլիոն ֆունտ (մոտ 35 միլիոն եվրո): 23-ամյա դարպասապահը «Էվերթոնի» համար բուժզննում է անցնելու Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո, որը մեկնարկելու է հունիսի 16-ին:
Անգլիական ակումբը մտադիր է առաջիկա ժամանակահատվածում ձեռք բերել նաև «Այաքսի» կիսապաշտպան Դեյվի Կլասենին (30 միլիո եվրո), «Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսին (6 միլիոն), «Բերնլիի» պաշտպան Մայքլ Քինին ու «Սուոնսիի» առաջատար Գիլֆի Սիգուրդսոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում