Սամպաոլիի համարձակ փորձարկումները. Արգենտինան հաղթել է 6:0 հաշվով (տեսանյութ)
13/06/2017 18:37
Նմանատիպ
Սինգապուրում Արգենտինայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ և 6:0 հաշվով հաղթանակ տոնել:
«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոստացել էր ասպարեզ դուրս բերել 5 հարձակվողի: Խաղադաշտում միաժամանակ տեղ են գտել Պաուլո Դիբալան, Անխել դի Մարիան, Մանուել Լանսինին, Խոակին Կորեան և Ալեխանդրո Գոմեսը:
Հարավամերիկացիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ֆասիոն (25-րդ րոպե), Կորեան (31՛), Գոմեսը (60՛), Պարեդեսը (74՛), Ալարիոն (90՛) ու դի Մարիան (90+3՛): Հատկապես գեղեցիկ է ստացվել վերջինիս խփած ծաղրական գոլը:
Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսին հանդիպումը բաց է թողել իր ամուսնության նախապատրաստության պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում