Ծանրամարտ․ Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Տոկիո
17/06/2017 16:13
Նմանատիպ
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր մեկնել Տոկիո՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Մեր թիմի կազմում հանդես կգա երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), և չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, որը կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։
Նշենք, որ աշխարհի առաջնությունն արդեն մեկնարկել է, այն կշարունակվի մինչև հունիսի 23-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում