Դավիթ Մանոյանն ու Տարոն Ոսկանյանը նոր թիմ ունեն
20/06/2017 14:47
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանն ու կիսապաշտպան Դավիթ Մանոյանը տեղափոխվել են «Նեա Սալամինա»:
Կիպրոսյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստների հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր, որը կարող է ևս մեկով երկարաձգվել:
Նախորդ մրցաշրջանում 24 ու 26 տարեկան խաղացողները հանդես էին գալիս «Կարմինտոսա» ակումբում, որը դուրս մնաց Կիպրոսի բարձրագույն խմբից: «Նեա Սալամինան» նախորդ առաջնությունում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Լուսանկարը` ՀՖՖ-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում