Նիսիկորի․ Իմ մասնակցությունն Ուիմբլդոնին չպետք է հարցականի տակ լինի
22/06/2017 21:57
Նմանատիպ
Ճապոնացի թենիսիստ Կեի Նիսիկորին բացատրել է, թե ինչու է Հալեի մրցաշարի երկրորդ շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի հետ խաղում՝ առաջին սեթում 2։3 հաշվով պարտվելիս, հրաժարվել պայքարից։
-Ցավոք, ստիպված է հրաժարվել պայքարից։ 2։2 հաշվի ժամանակ մեջքս ձգեցի։ Դա շատ նման է այն վնասվածքին, որը ստացել է նախորդ մրցաշրջանում՝ Տոկիոյի մրցաշարի ժամանակ։ Իմ մասնակցությունն Ուիմբլդոնին չպետք է հարցականի տակ լինի։ Հիմա պետք է տքնաջան աշխատեմ հնարավորինս շուտ կորտ վերադառնալու համար,- ասել է Նիսիկորին։
Հավելենք, որ «Մեծ Սաղավարտի» երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը մեկնարկելու է հուլիսի 3-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում