«Լիվերպուլն» ընդունելու է «Բարսելոնայի» հսկայական առաջարկը
Նմանատիպ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Կատալոնական «El Mundo Deportovo» և «Sport» թերթերը գրում են, որ մերսիսայդցիները որոշել է ընդունել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ «կապտանռնագույնների» առաջարկը: Սպասվում է, որ բրազիլացու համար վճարվելու է 100 միլիոն եվրո:
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել լուրջ գումար վաստակելու հնարավորությունը, քանի որ հետագայում նման առաջարկ հնարավոր է չկրկնվի: 2012 թվականին Կոուտինյոյի համար «Լիվերպուլը» 11 միլիոն եվրո է վճարել «Ինտերին» և այժմ չի ցանկանում բաց թողնել այդ գումարի գրեթե տասնապատիկը վաստակելու շանսը:
Գործարքին դեմ է միայն «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Կատալոնիայում հույս ունեն տրանսֆերը ձևակերպել մինչև օգոստոսի 8-ը, որպեսզի Կոուտինյոն հասցնի թիմի հետ նախապատրաստվել Իսպանիայի սուպերգավաթում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում