ԱՊԼ. «Լիվերպուլի» խաղում 6 գոլ արձանագրվեց (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ուոթֆորդին»: Գոլառատ խաղն ավարտվել է 3:3 հաշվով:
Առաջին կեսում մերսիսայդցիները երկու անգամ հետապնդողի դերում էին, սակայն երկրորդի սկզբում արագորեն հաշվի մեջ առաջ անցան: Որոշիչ դարձավ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Միգել Բրիտոսի խփած գնդակը: Հատկանշական է, որ գոլի դրվագում ուրուգվայցին խաղից դուրս վիճակում էր, ինչը մրցավարները չնկատեցին:
Յուրգեն Կլոպի թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ Սադյո Մանեն, Ռոբերտո Ֆիրմինոն ու Մոհամեդ Սալահը: Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեջքի վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր
«Ուոթֆորդ» – «Լիվերպուլ»` 3:3
Օկակա Չուկա (8), Դուկուրե (32), Բրիտոս (90+3) – Մանե (29), Ֆիմինո (55, 11մ), Սալահ (57)