Պալասիոն հեռացել է «Ինտերից» (լուսանկար)
18/08/2017 13:11
Նմանատիպ
Հարձարկվող Ռոդրիգո Պալասիոն 5 տարի «Ինտերում» անցկացնելուց հետո փոխել է ակումբը: Արգենտինացին պայմանագիր է կնքել «Բոլոնյայի» հետ,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: «Բոլոնյայում» նա հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով:
2012 թվականին «Ինտեր» տեղափոխվելուց առաջ Պալասիոն հանդես է եկել «Ջենոայի» ու «Բոկա Խունիորսի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում