Գերխոշոր փոխանակում NBA-ում
Նմանատիպ
«Կլիվլենդն» ու «Բոսթոնը» խոշոր փոխանակում են կատարել, որում ներառված է «Կավալյերսի» աստղային խաղարկող Կայրի Իրվինգը,- հայտնում է Yahoo! Sports-ի ինսայդեր Շեյն Չարանիան:
25-ամյա բասկետբոլիստի փոխարեն «Սելթիսկը» զիջել է խաղարկող Այզեա Թոմասին, թեթև հարձակվող Ջեյ Կրաուդերին, կենտրոնական Անտե Ժիժիչին ու 2018 թվականի դրաֆտի առաջին փուլի ընտրությունը:
Հուլիսին հայտնի էր դարձել, որ Լեբրոն Ջեյսմի հետ համատեղ հանդես գալն այլևս անհնարին համարելով` Իրվինգը փոխանակում էր խնդրել: Ամերիկացին իրավունք ուներ օգտվելու թրեյդ-կիկերից` փոխանակման դեպքում աշխատավարձի բարձրացումից, սակայն չի արել դա:
Նշենք, որ Այզեա Թոմասը մեկ տարուց մասնակի ազատ գործակալ կդառնա, իսկ Իրվինգը` 2019 թվականին: Հատկանշական է, որ Իրվինգը 2011 թվականի դրաֆտի առաջին համարն է. իսկ Թոմասը` վերջին (60):
Հետևեք մեզ նաև Telegram-ում