«Արսենալն» ընդունել է «Չելսիի» 40-միլիոնանոց առաջարկը
28/08/2017 20:11
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:
«Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ լոնդոնյան ակումբները համաձայնեցրել են անգլիացու տրանսֆերը: Այն կազմելու է 40 միլիոն եվրո: Ներկայումս 24-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Անգլիայի հավաքականի ճամբարում, որտեղ «թոշակառուների» համար բուժզննում կանցնի:
Չեմբերլենի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ սպառվում է մեկ տարուց: Երեք օր առաջ նա հրաժարվել էր պայմանագիրը երակարձգելու առաջարկից, ըստ որի շաբաթական 195 հազար եվրո աշխատավարձ էր ստանալու:
«Արսենալը» լատերալի տրանսֆերը վաճառում է, որպեսզի մեկ տարուց նա անվճար չհեռանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում