Ծանր խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի կորզեց
31/08/2017 22:01
Նմանատիպ
2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացավ Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականների հանդիպումը:
Մոսկվայում անցկացված խաղում Հայաստանի ընտրանին դժվարությամբ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը․ գրանցվեց 0:0 հաշիվը: Հանդիպման ընթացքում ռուսների հարվածներից հետո գնդակը 4 անգամ դիպավ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասի դարպասաձողին: Արթուր Ոսկանյանի սաները մի քանի անգամ լավ հակագրոհներ կազմակերպեցին, սակայն վճռորոշ հարվածը կատարելիս վարպետությունը չբավականացրեց:
Այս հանդիպումից հետո Հայաստանի ընտրանին ունի 4 միավորով և գլխավորում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում