Արցախի և Հայաստանի նախագահներն այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան
01/09/2017 18:51
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան եւ ծանոթացել դրա աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրությունների հիմնադրումն ու գործունեությունը գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության խթանման ու նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:
Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում