ԵՄ-ն ակնկալում է, որ միությունից դուրս գալուց հետո ևս Լոնդոնը կիրականացնի իր պարտավորությունները
02/09/2017 16:30
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել է միության կազմից դուրս գալուց հետո ևս իրագործել իր պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Welt-ը:
«Եվրամիությունն ակնկալում է, որ բրիտանացիները կիրականացնեն իրենց խոստումները և, մասնավորապես այն, որ նրանք մինչև 2020 թվականը պետք է ամբողջությամբ կատարեն իրենց վրա դրված ֆինանսական բոլոր պարտավորությունները», – այս մասին հայտարարել է Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրոպական հանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Նա հայտարարել է նաև այն, որ Բրյուսելը Լոնդոնի հետ չի քննարկի առևտրային կամ որևէ այլ համաձայնագիր, մինչև «հիմնարար հարցերը չպարզաբանվեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում