Հայտնի է վոլեյբոլի Եվրոպայի չեմպիոնը (տեսանյութ)
04/09/2017 10:57
Նմանատիպ
Լեհաստանում ավարտվել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Եզրափակչում հանդիպել են Ռուսաստանի ու Գերմանիայի հավաքականները:
Անզիջում պայքարում անցած խաղում հաղթող է դարձել Ռուսաստանի ընտրանին: Գրանցվել է 3:2 (25:19, 20:25, 25:22, 17:25, 15:13) հաշիվը:
Ռուսաստանը երկրորդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն: Դրա համար նրանց պահանջվել է 5 անգամ եզրափակիչ մտնել: Գերմանիան առաջին անգամ էր մասնակցում եզրափակչին:
Բրոնզե մեդալը նվաճել է Սերբիան, որը եզրափակչում պարտության է մատնել Բելգիային` 3:2 (25:17, 22:25, 19:25, 25:22, 15:12):
Հետևեք մեզ նաև Telegram-ում