Զիդան. Ռամոսն առաջատար է, Ռոնալդուն` այլմոլորակային, Բենզեման` բնածին տաղանդ
08/09/2017 12:39
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հարցազրույց է տվել «beIN SPORTS»-ին, որի ժամանակ մի քանի ուշագրավ միտք է արտահայտել:
«Ինչպե՞ս կնկարագրեմ Ռամոսին, Ռոնալդուին ու Բենզեմային: Սերխիոն թիմի առաջատարն է, Կրիշտիանուն այլմոլորակային է, իսկ Կարիմը` բնածին տաղանդ»,- ասել է Զիդանը:
45-ամյա մասնագետը նաև խոսել է տարածքային առավելություն ունենալու ձգտման մասին.
«Իմ թիմում բազմաթիվ յուրահատուկ ֆուտբոլիստներ ունեմ, այնպես որ՝ ուզում եմ լավ խաղ ցուցադրենք: Փորձում եմ լավագույն խաղաոճը գտնել, ինչը նշանակում է, որ պետք է մրցակցից շատ տիրենք գնդակին, նույնիսկ «Բարսելոնայի» հետ հանդիպումներում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում