US Open. Հայտնի են եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)
09/09/2017 12:37
Նմանատիպ
ԱՄՆ-ի Բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները։
Աշխարհի առաջին ռակետի կոչումը վերադարձրած Ռաֆայել Նադալը եզրափակչի ուղեգրի համար պայքարում առավելության է հասել արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի նկատմամբ՝ 4:6, 6:0, 6:3, 6:2։ 1 ժամ 50 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալը թույլ է տվել 2 կրկնակի սխալ, շահել է մրցակցի 4 մատուցում, իսկ դել Պետրոյի ակտիվում գրանցվել է 5 էյս, 1 բրեյք-փոյնթ։
«Մեծ Սաղավարտի» չորրորդ մրցաշարի չեմպիոնական տիտղոսի համար Նադալը պայքարելու է հարավաֆրիկացի Կևին Անդերսոնի հետ։ Վերջինս պայքարից դուրս է թողել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային՝ հաղթելով 4:6, 7:5, 6:3, 6:4 հաշվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում