Ռազմիկ Հակոբյանը վիրահատվել է Մոսկվայում
13/09/2017 15:08
Նմանատիպ
«Փյունիկի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանը բարեհաջող վիրահատվել է Մոսկվայում։ Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:
21-ամյա ֆուտբոլիստը գարնանը՝ «Բանանցի» հետ արտագնա խաղի ժամանակ վնասել էր ծնկի խաչաձև կապանը։ Ֆուտբոլիստն արդեն հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել ու իրեն լավ է զգում։
Նախնական տվյալներով` Հակոբյանը կկարողանա մարզումներին վերադառնալ փետրվարից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում