Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապանի» առաջին հաղթանակը
17/09/2017 18:00
Նմանատիպ
Հայաստանի առաջնության 6-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվել է «Արարատին»: Կարեն Բարսեղյանի թիմը խաղակեսերից յուրաքանչյուրում խփած մեկական գոլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ է տոնել:
23-րդ րոպեին աչքի է ընկել Հայկ Իշխանյանը․ աջ եզրում տուգանայինի խաղարկման ժամանակ Սարգիս Շահինյանը գնդակն ուղարկել է դեպի հեռավոր դարպասաձողի կողմը, որտեղ միայնակ մնացած պաշտպանը գլխի հարվածով առաջ է մղել էր թիմին:
74-րդ րոպեին նույն Շահինյանը դարպասապահի հետ միայնակ է դուրս բերել Լուբամբո Մուսոնդային, ով ամրապնդել է կապանցիների հաղթանակը:
Սա «Գանձասարի» առաջին հաղթանակն էր Բարձրագույն խմբի ընթացիկ խաղարկությունում: Թիմն այժմ ունի 5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման տեսագրությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում