Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական լիգայում (լուսանկար)
16/10/2017 17:13
Նմանատիպ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը այսուհետ հանդես է գալու ֆրանսիական լիգայում: Նա պաշտպանելու է «CP Besançon» ակումբի գույները, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Անվանի ըմբիշն արդեն հաղթանակով նշել է նորամուտը:
Ջուլֆալակյանն ասել է, որ գոհ է իր ակումբից, թիմակիցներից, տիրող մթնոլորտից և կազմակերպվածությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում