Ռոջերս. «Բավարիան» հիասթափեցրեց, կարող էինք հաղթել նրանց
19/10/2017 14:40
Նմանատիպ
«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ կայացած հանդիպումից հետո դժգոհ է մնացել մյունխենցիների ցուցադրած խաղից: Հյուսիսիռլանդացին վստահ է, որ նրա թիմն կարող էր հաղթել անվանի մրցակցին:
«Հիասթափված եմ «Բավարիայից», կարող էինք հաղթել նրանց: Վատ չգործեցինք երկրորդ խաղակեսում, վտանգավոր էինք գրոհում:
Հարկավոր է իրատես լինել և ընդունել, որ մեր խաղը բավարար որակով չէր: Մի քանի սխալ թույլ տվեցինք, սակայն դա կօգնի ապագայում ավելի ուժեղ դառնալ»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Kicker»-ը:
Հիշեցնենք, որ «Սելթիկը» հյուրընկալվելիս պարտվել է 0:3 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում