Թրամփը կնոջ հետ դպրոցականներին կոնֆետներ Է բաժանել Հելոուինի նախօրյակին
31/10/2017 11:37
Նմանատիպ
Սպիտակ տան հարավային մարգագետնում տեղի Է ունեցել ընդունելություն սկսվող Հելոուինի կապակցությամբ. ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը քաղցրավենիք են բաժանել հարյուրավոր երեխաների, որոնք տոնի Էին եկել ամենաբազմազան զգեստներով:
Տոնակատարության առիթով Սպիտակ տան ճակատը զարդարել Էին վիթխարի սարդերով, իսկ մարգագետնում շարել Էին դդումներ՝ դրանց վրա փորագրված՝ ԱՄՆ-ի նախագահների դեմքերով եւ պետական խորհրդանշաններով: Նախագահի կնոջ՝ Մելանյա Թամփի վրա առանձնապես տպավորություն Էր գործել տիրանոզավրի զգեստով այցելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում