Նեյմարի հեղինակությունը մեծանում է. Էմերին զիջումների գնաց
08/11/2017 14:25
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ու գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի լարված հարաբերություններում նոր տեղաշարժ է եղել:
«L’Equipe»-ն գրում է, որ բասկ մասնագետը բրազիլացու դժգոհություններից հետո, որոշել է կրճատել խաղերի տեսավերլուծությունների ժամերը: Այժմ այն զգալիորեն քիչ է 46-ամյա մարզչի սովորական պահանջներից:
Աղբյուրը հավելում է, որ նման քայլը, միևնույն է, չի փոխել 25-ամյա ֆուտբոլիստի վերաբերմունքը Էմերիի նկատմամբ: Նեյմարը բասկին բարձր մակարդակի մարզիչ չի համարում: Նա հաճախ դժգոհություններ է հայտնում Էմերիին ու չի ենթարկվում նրա տակտիկական հրահանգներին:
Նշվում է, որ ֆրանսիական թիմի ֆուտբոլիստներից շատերն աջակցում են բրազիլացուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում