Եվգենի Բուշմանով. Հայաստանի գոլն անսպասելի էր
Նմանատիպ
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը Հայաստանի Մ-21 ընտրանու դեմ հանդիպումից (2:1) հետո պատասխանեց լրագրողների հարցերին։
– Խաղի վերաբերյալ Ձեր տպավորություները։
– Հետաքրքիր հանդիպում ստացվեց: Մենք խնդիր ունեինք գոլային պահերն իրացնելու հարցում: Բազմաթիվ պահերից միայն երկուսը հաջողվեց դարպասի գրավումով ավարտել: Հարկավոր էր ավելի շատ աչքի ընկնել: Ուրախ եմ, որ 3 միավոր վաստակեցինք:
– 2:0 հաշվի ժամանակ նման լարված վերջաբան սպասու՞մ էիք:
– Իհարկե, ոչ: Բայց ֆուտբոլում այդպես լինում է:
– Ժամանակից շուտ էիք հավատացե՞լ հաղթանակին:
– Դժվար է ասել: Մինչև գոլը մեր դարպասին ընդհանրապես սրություն չէր ստեղծվում: Մեծ առավելություն ունենալիս գոլ բաց թողնելը միշտ կարող է հոգեբանորեն ազդել թիմի վրա: Իմ սաները սկսեցին անհանգստանալ արդյունքի համար, ինչը նյարդայնություն առաջացրեց նրանց գործողություններում: Չէինք սպասում, որ խաղավերջն այդպես կդասավորվի:
Մեր նպատակը 3 միավոր վաստակելն էր, ինչը հաջողվեց: Այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ ավելի տղաներն ավելի կարգապահ գործեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում