Բենզեմա. Միշտ մտածում եմ «Ոսկե գնդակը» ստանալու մասին
13/11/2017 18:10
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ երազում է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու մասին:
«Դժվար կլինի նվաճել «Ոսկե գնդակը», սակայն այդ միտքը միշտ իմ գլխում է: Դա ստիպում է քեզ ավելի հեռուն գնալ: Հարկավոր է խոստովանել, որ կան երկու ֆուտբոլիստներ, որոնց միջև է միշտ ընթանում պայքարը: Նրանք մեր մոլորակից չեն»,- «Canal+»-ի եթերում ասել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ վերջին 9 տարում հեղինակավոր այդ մրցանակը ստացել են Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում