Ռուսլան Կորյան. Ինչպես միշտ` հաղթեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է, պարտվեցինք` վատ
13/11/2017 23:06
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը գնահատեց Կիպրոսի դեմ ստուգողական մրցավեճը (3:2):
«Ինչպես միշտ` հաղթեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է, պարտվեցինք` վատ: Իմ խաղը թող մարզիչը գնահատի, ես թիմի համար եմ աշխատում: Հանդիպման ընթացքում փոխեցի խաղային դիրքերս, բայց երկու դեպքում էլ դրանք ինձ քաջ ծանոթ էին: Իմ ակումբում արդեն գործել եմ առջևի գծում, ինչպես նաև ավելի հետ քաշված դիրքում:
Բոլորին հաջողություն եմ մաղթում, կտեսնվենք 4 ամսից»,- հանդիպումից հետո ասաց 29-ամյա ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում