ԱԺ քառօրյա. պատգամավորները կքննարկեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
14/11/2017 10:52
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այս քննարկումներ է անցել բոլոր հանձնաժողովներում:
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը:
Ընդհանուր առմամբ` նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 30 հարց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում