Հայաստանի երիտասարդական հավաքականի ցավալի պարտությունը (տեսանյութ)
Նմանատիպ
2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր Սերբիայի իր հասակակիցների ընտրանուն և ցավալի պարտություն կրեց: Գրանցվեց 0:1 հաշիվը: Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լուտովաչը:
Սերբերն առաջին խաղակեսում և երկրորդի մեկնարկում զգալի առավելություն ունեին, սակայն գոլից հետո խաղը հավասարվեց: Արթուր Ոսկանյանի թիմը հաշիվը հավասարացնելու լավ պահեր ուներ, որոնցից ամենաիրականը Պետրոս Ավետիսյանի մոտ է․ «Փյունիկի» ֆուտբոլիստը մոտ 10 մետրից հարվածեց դարպասին, երբ կարող էր գնդակը գլորել միայնակ մնացած Արամ Քոչարյանին: Արդյունքում, դարպասապահ Բորիս Ռադունովիչը փրկեց իր թիմին:
Այս պարտությունից հետո Հայաստանի Մ-21 հավաքականը 7 միավորով նահանջեց 4-րդ տեղ: Սերբիան 15 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում