Արոնյանի անսովոր հաղթանակը (կատարված քայլեր)
17/11/2017 22:47
Նմանատիպ
Իսպանական Մալյորակում ընթացող ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան-պրիում կայացել է երկրորդ տուրը:
Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն Էռնեստո Ինարկիևի հետ ու հաղթանակ է տոնել: Սովորաբար հայ գրոսմայստերն է լինում նախաձեռնողի դերում, հատկապես սպիտակներով խաղալիս, սակայն այսօր ռուս շախմատիստն է փորձել նախաձեռնությունն իր վրա վերցնել և գերհարձակվողական խաղ ցուցադրել: Արդյունքում, Լևոնն առանց մեծ դժվարությունների կարողացել է հակախաղ գտնել ու անխուսափելի մատի իրավիճակ ստեղծել:
Արոնյանը ևս երեք շախմատիստների` Մաքսիմ Վարշե Լագրավի, Անիշ Գրիիի ու Թեմուր Ռաջաբովի հետ 1,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում 35-ամյա հայ շախմատիստը մրցելու է Վարշե Լագրավի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում