Իկարդի․ Եթե «Ռեալից» զանգ ստանամ, չեմ պատասխանի
26/11/2017 18:13
Նմանատիպ
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ իր ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Արգենտինացի ֆուտբոլիստը հասկացրել է, որ ակումբը փոխելու մտադրություն չունի։
-Եթե «Ռեալից» զանգ ստանամ, չեմ պատասխանի։ Իմ հրաժարագի՞նը։ Դա որևէ նշանակություն չունի։ Այստեղ ավելին ասելու կարիք չկա,- Իկարդիի խոսքը փոխանցում է «AS»-ը։
Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության 14 խաղում 24-ամյա ֆուտբոլիստը 15 գոլ է խփելու և 1 գոլային փոխանցում կատարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում