Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Իրաքում քուրդ զինյալների դիրքերը
28/11/2017 19:44
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ են հասցվել քուրդ զինյալներին պատկանող 41 թիրախի, մասնավորապես ապաստարանների, թունելների և թաքստոցների:
Գործողության ավարտից հետո թուրքական կործանիչները վերադարձել են ռազմաբազաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում