AM | RU
USD
EUR
RUB

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

 

Հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս վիճակի, տարբեր ոլորտներում համագործակցության, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

-Տիկին Պլոսկով, նոյեմբերի սկզբին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իսրայելում էր, ինչպե՞ս կգնահատեք նրա այցն Իսրայել: Ի՞նչ կասեք հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին:

-Ես վստահ եմ, որ նախարարի այցը շատ կարեւոր էր, քանի որ այն փաստում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման հարցում հետաքրքրության մասին: Ասեմ ավելին, այդ հետաքրքրությունը երկկողմանի է: Նման այցերի շնորհիվ հնարավորություն է ստեղծում ոչ միայն կապ ձեւավորել քաղաքական գործիչների, այլեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ, հատկապես, երբ Իսրայելում հայերը քիչ չեն: Նրանց համար շատ կարեւոր է հիշել իրենց երկիրը, պատմությունը, ավանդույթները եւ մշակույթը: Մենք միասին փնտրում ենք աջակցության եւ միմյանց տարբեր ոլորտներում օգնելու ուղիներ: Քննարկում ունեցանք միջխորհրդարանական աշխատանքների ընդլայնման մասին, քանի որ այդ աշխատանքների հիմնական նպատակը միջազգային հարթակում աջակցության, մեր երկրների դիրքերի փոխադարձ ամրապնդման, կապերի կարգավորման տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերի հետագա ընդլայնման համար ուղիներ փնտրելն է:

- Վերջին ժամանակահատվածում երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող ի՞նչ փոփոխություններ կառանձնացնեք:

-Ասեմ, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել, նոր թափ է հաղորդվել երկկողմ կապերին, մեկնարկել են ուղիղ չվերթներ երկու երկրների միջեւ, ինչը նույնպես նպաստում է համագործակցության ընդլայնմանը: Ի դեպ, հիշեցնեմ, որ առաջին մշտական Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթը մայիսի 17-ին գործարկեց «Armenia» ավիաընկերությունը: Նշեմ, որ այս ընթացքում Պետախ Տիկվայի եւ Գյումրու քաղաքապետները ստորագրել են փաստաթուղթ որոշ մտադրությունների մասին: Շուտով այդ երկու քաղաքները կդառնան քույր-քաղաքներ, որոնց միջեւ կհաստատվեն մշտական բարեկամական կապեր քաղաքների կյանքի, պատմության եւ մշակույթի մասին փոխադարձ ծանոթության համար:

-Հոկտեմբերի 26-ին նախագահի մակարդակով Իսրայելում ընդունելություն կազմակերպվեց, որի շրջանակում ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը պարգեւատրվեց Հոլոքոստի տարիներին մարդասիրական գործունեություն ծավալելու համար: Նա այդ ժամանակ խոսեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ:

- Եկեք, ամեն դեպքում, համաձայնենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում, եթե այն համեմատենք երեք տարի առաջ ունեցած դիրքորոշման հետ, փոխվել է Հայաստանի համար դեպի դրականը: Այս մասին փաստում է այն, որ հարցը բարձրացվել է Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, քննարկումները շարունակվել են կրթության հանձնաժողովում, որտեղ գործնականորեն հայտարարվել է հայ ազգի ողբերգությունը ճանաչելու մասին: Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը. մենք հոգով եւ սրտով Հայաստանի հետ ենք, եւ ես վստահ եմ, որ Իսրայելն ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը՝ հօգուտ Հայաստանի:

-Երկու երկրների հարաբերություններում դեռեւս բաց է դեսպանատներին առնչվող հարցը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում դրանք հիմնելու եւ դիվանագիտական հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու համար:

-Ես լիովին սատարում եմ այս գաղափարը, քանի որ այս հարցը համեմատաբար վերջերս է բարձրացվել, եւ աշխատանքներն այս հարցում նոր-նոր են սկսվել:

-Տիկին Պլոսկով, կարեւոր է նաեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը, ինչ-որ տեսանելի արդյունք կարելի՞ է սպասել այս հարցի առնչությամբ:

-Երկու երկրների միջեւ վիզայի ազատականացումը կարեւորագույն հարցերից է մեկն է: Այդ մասին եւս խոսվել է նախարարի հետ հանդիպմանը: Քանի որ ներկայումս Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ես կասկած չունեմ, որ մեր երկրների սովորական քաղաքացիների համար համաձայնագրի ընդլայնման մասին պայմանավորվածություններին կկարողանանք հասնել մոտակա ժամանակահատվածում:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan