«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» հաղթեցին, թուրինցիները նույնպես մտան փլեյ-օֆֆ (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի D խմբում ֆավորիտները հերթական հաղթանակներն են տոնել:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել «Սպորտինգին»: 59-րդ րոպիեն Պակո Ալկասերը գլխի հարվածով եզրափակել է Դենիս Սուարեսի իրացրած անկյունային հարվածը: 90+1 րոպեին փոխարինման մտած Լիոնել Մեսսին փոխանցում է կատարել նույն Դենիսին, ով փորձել է գնդակը հասցեագրել Ալկասերին, սակայն այդ պահին կատալոնացիների նախկին պաշտպան Ժերեմի Մատյեն գրավել է սեփական դարպասը:
Նույն` 2:0 հաշիվն է գրանցվել նաև «Յուվենտուսի» մասնակցությամբ խաղում: Թուրինցիները Հունաստանում պարտության են մատնել «Օլիմպիակոսին»: 15-րդ րոպեին Ալեքս Սանդրոյի հաշվենկատ փոխանցումը մոտ տարածությունից եզրափակել է Խուան Կուադրադոն: Երկրորդ կեսում շատ ակտիվ է փոխարինման մտել Ֆեդերիկո Բերնարդեսկին, ով 90-րդ րոպեին նպաստավոր դիրքից գրավել է հեռավոր անկյունը:
Այսպիսով, «բլաուգրանան» 14 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ «ծեր սինյորան» 11-ով` երկրորդ: 7 միավոր վաստակած «Սպորտինգը» ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ «Օլիմպիակոսի» (1) համար եվրագավաթներն ավարտվեցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում