Ոստիկանության Երեւանի կայազորը ստուգատես է անցկացրել

Ապրիլի 20-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգատեսն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:

Ստուգատեսի նպատակն էր ստուգել ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված’ ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցավ ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգեց ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում տվեց շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները:

Սուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում