«Ռեալ» – «Բարսելոնա». Կատալոնացիների նոր կորուստը
18/12/2017 16:42
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը վնասվածք է ստացել Լա լիգայի 16-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղի (4:0) առաջին կեսում: 24-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 23-րդ րոպեին:
«Բլաուգրանայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պակոն մկանային վնասվածքից կապաքինվի երեք շաբաթ հետո: Այսպիսով, Ալկասերը բաց է թողնելու դեկտեմբերի 23-ին Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը:
«Կապտանռնագույնների» կազմում սուպերկլասիկոյին չեն մասնակցի նաև Սամուել Ումտիտին ու Ռաֆինյա Ալկանտարան: Հարցականի տակ է Ուսման Դեմբելեի, Ժերար Դեուլոֆեուի և Արդա Թուրանի մասնակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում