Կոուտինյոյի հրաժեշտի նամակը «Լիվերպուլին»
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն «Instagram»-ի իր էջում հրաժեշտի նամակ է գրել «Լիվերպոլին» ու նրա երկրպագուներին:
«Այն պահից սկսած, երբ տեղափոխվեցի Լիվերպուլ, ընտանիքս իրեն հարմարավետ էր զգում: Մենք բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերեցինք: Խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս զգում էի ակումբի մեծությունն ու նրա երկրպագուների աջակցությունը: Հուսով եմ` ես նույնպես լավ հիշողություններ եմ թողել «Լիվերպուլի» երկրպագուների մոտ:
Գիտեի, որ «Լիվերպուլը» մեծ ակումբ է, փառահեղ պատմությունով, սակայն ինձ համար գլխավոր բացահայտումն այդ վայրերի ու մարդկանց սրտամոտությունն էր: Այնտեղ անհատականություն ու բնավորություն կա:
Հեռացա թիմից, որովհետև «Բարսելոնան» իմ երազանքն էր: Մեկ այլ երազանք «Լիվերպուլն» էր, որը կարողացել էի իրագործել: Ակումբին տվեցի իմ կյանքի 5 տարիները:
Հուսով եմ` երկրպագուները կհասկանան ինձ: Որոշեցի նոր բան փորձել, բայց դա ոչ մի կերպ չի փոքրացնում մերսիսայդցիների նշանակությունն ու երկրպագուների աջակցությունը: Յուրգեն Կլոպին ու ամբողջ թիմին միմիայն ուրախություն ու հաջողություններ եմ մաղթում: Դա հիասքանչ թիմ է, որն օրեցօր ավելի լավն է դառնում:
«Լիվերպուլի» լավագույն կողմը նրա երկրպագուներն են: Չեմ կարող խոսքերով փոխանցել երախտագիտությունը, որը զգում եմ ձեր աջակցության համար: Որտեղ էլ որ լինեմ, «Լիվերպուլը» միշտ իմ սրտում կմնա: You’ll Never Walk Alone»,- գրել է բրազիլացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում