Վենգերը. Հավանաբար Սանչեսը նոր պայմանագիր չի կնքի, Օզիլի հետ բանակցում ենք
13/01/2018 16:14
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգելու պայմանագիրը: Չիլիացու համաձայնագիրն ավարտվում է հունիսին:
«Հավանաբար Սանչեսը նոր պայմանագիր չի ստորագրի: Մենք ցանկանում ենք թիմում պահել Ուիլշիրին և Օզլին: Նրանց առկայության դեպքում հեշտ կլինի վերափոխել թիմը: Ակտիվորեն բանակցում ենք Օզիլի հետ: Հավանականություն կա, որ նա կմնա «Արսենալում»»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:
Ավելի վաղ skysports.com-ը տեղեկացրել էր, որ «Մանչեսթեր Սիթին» Ալեքսիսի համար 20 միլիոն ֆունտ է պատրաստ վճարել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 25: «Արսենալը» պահանջում է 35 միլիոն, սակայն դեռ պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում