«Բորնմուտը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)
14/01/2018 19:27
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմուտը» հյուրընկալեց «Արսենալին» և կամային հաղթանակ տոնեց։
«Վիտալիտի Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Էկտոր Բելյերինը։ 70-րդ րոպեին Կալում Ուիլսոնը վերականգնեց հավասարությունը, իսկ 4 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջորդան Այբը։
Այս հաղթանակից հետո «Բորնմուտն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Արսեն Վենգերի թիմը 39 միավորով 6-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում