Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդ

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հոգեհանգստի կարգ մատուցեց՝  ի հիշատակ զոհերի:

ՀՀ Նախագահին ուղեկցում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այլ նախարարներ ու պատգամավորներ, Երևանի քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում