Կոնտե․ Մարզչի համար ֆուտբոլիստներին երջանկացնելն առաջնային նպատակ չէ
17/01/2018 21:54
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ֆուտբոլիստներին երջանկացնելն իր առաջնային նպատակը չէ։
«Կարիերայիս բոլոր մարզիչներն ինձ սովորեցրել են, որ ֆուտբոլիստներին երջանկացնելն առաջնային նպատակ չէ։ Առավել կարևոր է հաղթել, լինել անկեղծ և նվիրված։ Եթե հանդես գաս նման սկզբունքով, ոչ մի մարզիչ քո նկատմամբ առարկություններ չի ունենա։
Գուցե սկզբում շատերը չհասկանան քեզ, բարկանան, սակայն աստիճանաբար կգիտակցեն, որ անկեղծ ես և որոշումներ կայացնում ես թիմի հաջողության համար, ոչ թե առանձին ֆուտբոլիստների երջանիկ դարձնելու նպատակով։ Ես սա սովորել եմ Լիպպիից, Տրապատոնիից, Սակկիից և այլ մարզիչներից»,- ասել է Կոնտեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում