Ալիևը չորրորդ անգամ առաջադրվել է Ադրբեջանի նախագահի ընտրություններում
Նմանատիպ
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երկրում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին հերթական անգամ առաջադրել են գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ալիևին առաջադրելու մասին միաձայն որոշում է ընդունվել կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանագրի նոր ընտրությունները կկայանան ապրիլի 11-ին՝ նախապես սահմանված հոկտեմբերի 17-ի փոխարեն:
Այս ընտրությունները կլինեն առաջինն Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում