Վենգեր. Երբեք մրցակցի հարկի տակ այսքան վատ չենք խաղացել
12/02/2018 19:40
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Անգլիայի ընթացիկ առաջնությունում թիմի անկայուն արդյունքների գլխավոր պատճառի մասին:
«Այն պահից, երբ աշխատում եմ Անգլիայում, երբեք «Արսենալը» մրցակցի հարկի տակ այսքան վատ չի խաղացել: Եթե ուզում ենք կրկին թոփ-4-ի պայքարի մեջ մտնել, պետք է արտագնա հանդիպումներում շատ ավելի լավ խաղանք ու առավելագույն արդյունքներին հասնենք:
Այնուամենայնիվ, այս պահին իմ մտքերն ուղղված են միայն Եվրոպա լիգայում «Էստերսունդի» դեմ կայանալիք առաջիկա խաղի վրա: Հարկավոր է հաղթել այդ մրցավեճում»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «London Evening Standard»-ը:
Նշենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության արտագնա 14 խաղում «զինագործները» տոնել են ընդամենը 3 հաղթանակ, կրել են 7 պարտություն, 4 անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում