AM | RU
USD
EUR
RUB

Կհրապարակեմ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով օգնել է յուրացնել իմ գումարները. ՍԴՀԿ ԿՎ անդամ

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը, ով 2008 թ-ից մշտական բնակություն է հաստատել Երևանում, արդեն շուրջ 7 տարի է պայքարում է՝ փորձելով հետ բերել 830.000 ԱՄՆ դոլարի հասնող գումարը, որը, ըստ Շխրտմյանի, յուրացվել է իր նախկին գործընկերների կողմից, ովքեր, գումարը ստանալուց անմիջապես հետո, գնացել են արհեստական սննկացման:

-Պարոն Շխրտմյա՛ն, ինչպե՞ս եղավ, որ նման մեծ քանակությամբ գումարը ձեզ մինչև այսօր այդպես էլ չի վերադարձվել:

-Այս պատմությունն իսկապես աչքի է ընկնում իր տհաճությամբ և մարդկային ու իրավական հնարավոր բոլոր նորմերի խախտմամբ: Ես 1988 թ-ից մինչև այսօր օրգանապես կապված եմ մեր երկրի հետ, երկրաշարժից օրերից մինչև այսօր իմ ուժերի ներածին չափով փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի թե՛ ինքս ներդրումներ անեմ մեր երկրում, թե հնարավոր օգնություններ ուղարկեմ և թիրախային խմբերին օգտակար լինեմ, և թե՛ դրսի իմ արտասահմանյան գործընկերներներին միշտ համոզել եմ մեր երկրում ներդրումներ անել՝ չնայած առկա բարդույթներին, թե Հայաստանում սփյուռքահայ գործարարներին <<գցում են>>:

Ինչպես ասում են, ցավ ի սիրտ, այդ ուղտը մի օր իմ դռանն էլ չոքեց: Հիմա, բուն պատմության մասին. 2011 թ-ին Հրաչյա Քոչար 23 հասցեում ես մեծ խանութ ունեի, որտեղ զբաղված էի Մեծ Բրիտանիայից ներկրված ներկերի և այլ շինտեխնիկայի առուվաճառքով: «Յունի Թելլ» ընկերության այդ ժամանակվա տնօրեն Վարդան Մինասյանը առաջարկեց ինձնից գնել խանութի տարածքը, որի համար պետք էր վճարեր 340.000 ԱՄՆ դոլար: Վաճառքը կայացավ և, ըստ մեր ունեցած պայմանավորվածության, գումարի կեսը ստացա անմիջապես, իսկ մյուս կեսը պետք է ստանայի երկու տարի հետո, որը, բնականաբար, ոչ միայն չստացա, այլ նաև այդ գումարին ավելացան շատ ավելի մեծ գումարներ: Դրանից հետո Վարդանն ու իր հայրը՝ Արթուր Մինասյանը, ով ի դեպ, արդեն մոտ երկու տարի է՝ մահացել է, ինձ համոզեցին Բաղրամյան փողոցի վրա իմ կողմից կառուցված նորակառույցի առաջին հարկի տարածքն իմ գարանտով ֆինանսական ընկերություններից մեկում գրավ դնել և դրա դիմաց 290 000 ԱՄՆ դոլար գումար վարկ վերցնել և վերանորոգել նախկին «Հայբիզնես» հյուրանոցը:

Ես այստեղ ուզում եմ շեշտել, որ այդ քայլին գնացի զուտ ընկերական զգացողություններից ելնելով և վստահելով իմ գործընկերներին: Քանի որ հյուրանոցի վերանորոգման համար, ըստ իրենց, գումարները չէր հերիքում, ինձնից խնդրեցին, որպեսզի ես իմ տունն էլ դնեմ իբրև գրավ, որի դիմաց իրենք ստացան 230 000 ԱՄՆ դոլար: Ավելացնեմ, որ այդ ընթացքում ես նաև իրենց տվեցի իմ խնայողությունները, և, այսպիսով, հայր և որդի Մինասյանները ինձ պարտք մնացին 830 000 ԱՄՆ դոլար, որից ոչ մեկ սենթ անգամ ես մինչև այսօր չեմ ստացել: Բոլոր գործարքների փաստաթղթերը կան, սակայն Արթուր Մինասյանը մահանալուց առաջ ամբողջ պարտավորությունները գրավոր վերցրել էր իր վրա՝ որդուն փորձելով ձերբազատել հետագա խնդիրներից: Բայց այս բոլոր գործարքները կատարվել է որդու ընկերությունների միջոցով՝ «Յունի Թելլ», «Արմենիան Հոսփիթալիթի Հոլդինգ» և այլն…

-Չե՞ք փորձել դիմել իրավապահ մարմիններին:

-Այո՛, փորձել եմ, դիմել եմ դատախազություն, վերջիններս էլ գործը վերահասցեագրել են Կենտրոնի ոստիկանությանը: Հիմա, շուրջ երկու շաբաթ է՝ սպասում եմ տեղեկատվության: Մտահոգությունս այն է, որ Մինասյանները մշտապես պարծեցել են, որ ունեն ընկերական և բիզնես հարաբերություններ պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, որոնց հովանավորությունն էլ վայելում են: Ես, բնականաբար, կհրապարակեմ առաջիկայում այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով, ըստ Մինասյանների, հովանավորում էր իրենց և, նաև, կխոսեմ այն համատեղ հայաստանյան և արտասահմանյան բիզնեսների մասին, որոնցում կա և՛ Մինասյանը, և՛ այդ բարձրաստիճան պաշտոնյան, ով, ըստ մամուլի տեղեկությունների, շուտով ստանալու է նոր և շատ ավելի բարձր պաշտոն:

Հիմա, հարցը շատ հստակ է: Ես իմ ամբողջ կյանքում ոչ մեկից ոչ մեկ փեննի չեմ վերցրել, այո՛, սխալվել և հավատացել եմ Մինասյան ընտանիքին, սակայն չեմ պատրաստվում թույլ տալ, որ իմ քրտինքով վաստակած գումարները նրանք վայելեն: Այս խնդիրը, խոստանում եմ, շատ ջուր է քաշելու և, բնականաբար, օգտագործելու եմ իմ ունեցած բոլոր հնարավորությունները՝ հարցին մեծ հնչեղություն տալու համար:

-Պարոն Շխրտմյան, դուք նաև ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ եք, արդյո՞ք հարցը կհնչեցվի նաև քաղաքական հարթությունում:

-Տեսե՛ք, մինչև օրս ես փորձել եմ Կուսակցությանը հեռու պահել նման խնդիրներից, սակայն, հարցն իսկապես պետք է դիտարկել Հայրենիք-Սփյուռք փոխադարձ վստահության պայմանների ներքո: Բնականաբար, ես չեմ ասում, որ ինձ «գցելու» մեջ մեղավոր է պետությունը, ո՛չ, մեղավոր են անհատները, սակայն արդարադատությունը իրականացվում և իրականցվելու է պետական մարմինների կողմից: Երբ որ դու՝ իբրև սփյուռքահայ, հավատալով Հայրենիքի տարբեր պաշտոնյաների կոչին, գալիս ես Հայաստան, տեղափոխում այստեղ ամեն ինչ, ինչ որ արտասահմանում ձեռք ես բերել տարիների աշխատանքի արդյունքում, բնական է, որ նաև ունես պաշտպանության և գույքի անձեռնմխելիության կարիք:

Այս տարիների ընթացքում ես լռելյայն, առանց ավելորդ գովազդի միլիոնավոր դոլարների օգնություն եմ բերել Հայաստան: Սրա մասին չեմ խոսել, պարտքս եմ համարել, սակայն, թերևս, այս զոռբայության պայմաններում պետք է նաև մի քիչ անհամեստ լինել:

Երկրաշարժի տարիներին «Օգնի՛ր Հայաստան» հիմնադրամին տոննաներով Մանչեսթրից օգնություն եմ ուղարկել, Արցախյան ազատամարտին հսկայական քանակությամբ դեղորայք, ուտելիք, զինվորական շարժական փռեր եմ ուղարկել, դրանից հետո այստեղի զանազան կազմակերպություններին, հիվանդանոցներին, դպրոցներին, մանկապարտեզներին մեծ քանակությամբ օգնություններ եմ հատկացրել:

Այս ամենը վկայող բոլոր թղթերը գտնվում են իմ արխիվում, որի մասին, անկեղծ ասած, չէի էլ մտածում, որ պետք կլինի երբևէ բարձրաձայնել: Իմ ակնկալիքը մեկն է՝ արդարադատություն: Չի կարելի մարդուց գումար կորզել, հետո սննկացած հայտարարել և, այս կերպ, հարցը փակել:

Զրուցեց «Առավոտը»

Լրահոս
Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Փաստ». Իշխանություններին հաջողվել է մինչև նախավերջին կաթիլը մսխել հանրության վստահության քվեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 10 Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan