Մոուրինյու. «Յուվենտուսն» «Ինտերի» պես երկար տարիների ճգնաժամ է ունենալու
12/03/2018 21:26
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ առաջիկա տարիներին «Յուվենտուսը» ճգնաժամում է հայտվելու, որը նման է լինելու «Ինտերի» ներկայիս իրավիճակին:
«Ես «Ինտերի» մեծ երկրպագու եմ, այդ պատճառով ինձ համար ցավալի է թիմին այդքան տարիներ առանց տիտղոսների տեսնելը: Առաջիկայում «Յուվենտուսին» նմանատիպ ճգնաժամ է սպասում: Անհնար է միշտ հաղթել»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» 2 տարի մարզել է միլանյան թիմը, երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն ու ևս 3 տիտղոս։
Հատկանշական է, որ թուրինցիները վերջին 6 տարիներին դարձել են Ա Սերիայի չեմպիոն, իսկ «Ինտերը» վերջին անգամ տիտղոս է նվաճել 2011 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում