Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)
18/03/2018 20:00
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահներից «Կրոտոնեին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գայլերի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ստեֆան Էլ-Շարավին և Ռաջա Նայնգոլանը։
Այժմ «Ռոման» ունի 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» 18-րդ տեղում է (24 միավոր)։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Կրոտոնե» – «Ռոմա»՝ 0։2
Գոլերը՝ Էլ-Շարավի 39՛, Նայնգոլան 75՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում