Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ
20/03/2018 16:26
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2017 թվականի Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ:
Marca.com-ը հայտնում է, որ քվեարկության արդյունքում 33-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Պատրիսիուից ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայից:
Կրիշտիանուն 9-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Ռոնալդուն «Ռեալի» հետ 5 տիտղոս է նվաճել, այդ թվում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու Իսպանիայի առաջնության հաղթող: Նրա օգնությամբ Պորտուգալիայի հավաքականը նվաճել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Նախորդ օրացույցային տարվա ընթացքում հարձակվողը 53 գոլ է խփել:
Հավելենք, որ լավագույն մարզիչ է ճանաչվել «Մոնակոն» գլխավորող Լեոնարդու Ժարդիմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում