Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հաջորդ առաջնությանը կմասնակցի 10 թիմ
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկա էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը, որից հետո պատասխանց լրագրողների հարցերին: Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ առաջնությանը 10 թիմ է մասնակցելու:
«Սպորտի նախարար հետ հանդիպում ու քննարկում եմ ունեցել: Նա ասաց, որ պատրաստվում են երկու նոր ակումբներ հիմնել: Նրան զգուշացրեցի` ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն թույլ չեն տալիս, որ նույն աղբյուրից ֆինանսավորվող երկու ակումբներ նույն մրցաշարում հանդես գան: Նշեցի նաև, որ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն նոր հիմնված ակումբը չի կարող անմիջապես Բարձրագույն խմբում խաղալու իրավունք ստանալ և պետք է ելույթները սկսի Առաջին խմբում:
Այդ պատճառով նախարարին խորհուրդ եմ տվել, որ նրանք ֆինանսական խնդիրներ ունեցող «Էրեբունի» ակումբն իրենց հովանավու տակ վերցնեն: Նրանք հետևել են իմ հորդորին և «Էրեբունու» հովանավոր են դարձել: Մոտ ժամանակներս այդ ակումբը կանվանափոխվի, կստանա «Կոտայք» անունը և մյուս մրցաշրջանից կկարողանա մասնակցել Բարձրագույն խմբին:
Այդ ակումբը կդառնա 4-րդը, որն Առաջին խմբից կնվաճի Բարձրագույն խմբի ուղեգիր: Կանոնադրությամբ թույլատրվում է 3 նոր թիմ ունենալ Բարձրագույն խմբում, սակայն ՀՖՖ-ի գործկոմում հատուկ որոշում կկայացնենք և թույլ կտանք 4-րդ թիմին միանալ ուժեղագույնների մրցաշարին»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում