Հատուկ համաձայնություն «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» միջև
Նմանատիպ
«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» հատուկ պայմանավորվածության են հասել հարձակվող Անտուան Գրիզմանի վերաբերյալ:
Կատալոնական ու մադրիդյան ակումբերը որոշել են ճնշում չգործադրել ֆրանսիացու վրա և նրան թույլ տալ ինքնուրույն որոշել, թե այդ թիմերից որում է նա շարունակելու կարիերան: «Բլաուգրանան» սպասելու է մինչև 26-ամյա ֆուտբոլիստն ինքն իր նախաձեռնությամբ տրանսֆերային հարցում ներկայացնի «հնդիկներին»:
Եթե Գրիզմանը որոշի տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնացիները նրա համար վճարելու են հրաժարագնից մի փոքր ավելի գումար, որպեսզի ակումբների միջև հետագայում տարաձայնություններ չլինեն: Հուլիսից հարձակվողի հրաժարագինը կազմելու է 100 միլիոն եվրո:
«Ատլետիկոն» հույս ունի, որ իր առաջատարը կմնա թիմում: Անտուանին արդեն նոր պայմանագիր է առաջարկվել, ըստ որի նրա աշխատավարձն ու հրաժարագինը զգալիորեն կբարձրացվի:
Ավելի վաղ «Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ «կապտանռնագույններն» առանց իրենց համաձայնության բանակցել են ֆրանսիացու հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում