AM | RU
USD
EUR
RUB

«Քենդլ»-ի նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի արտադրել ջրածնային էներգիան կուտակող կերամիկական մարտկոցներ

 

«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի կատարելագործված նյութերի և միկրոսարքերի նորաբաց լաբորատորիան դեռ զինվածության փուլում է, բայց գործառութային առաջնահերթություններն արդեն նախանշված են։ Լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Նորայր Մարտիրոսյանը համոզված է՝ ընտրված ուղղություններին կավելանան նորերը. «Այստեղ ստանալու ենք ֆերոէլեկտրիկ նյութեր, նանոթաղանթներ, փորձելու ենք ստանալ նաև նանոսարքեր, մի քանի տասնյակ ՄՀց հաճախության տիրույթում աշխատող մագնիսական սարքեր, սինթեզելու ենք այլընտրանքային էներգիա արտադրող սարքերում օգտագործվող նյութեր և այլն։ Ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով կպարզենք, թե Հայաստանում և, առհասարակ, աշխարհում ինչի պահանջարկ կա, որը մեր լաբորատորիայում կարող ենք ստանալ ու դրանով էլ կառաջնորդվենք»:

Արդեն նախանշված ուղղությունները նույնպես այդ սկզբունքով են ընտրել. վառելիքի հանածո պաշարներից զուրկ Հայաստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման ռազմավարական նշանակությունը քաջ գիտակցելով՝ որոշվեց առաջնահերթությունների մեջ ներառել ջրածնային էներգիայի ստացման սարքերում կիրառվող նյութերի սինթեզը։ Թե ինչու է շեշտը դրվելու հենց ջրածնային էներգիայի արտադրության սարքերի վրա, Մարտիրոսյանը բացատրում է. «Ի տարբերություն արևի, ջրի կամ քամու էներգիայի, ջրածնից ստացումը հնարավորություն է տալիս կուտակել էներգիան, այսինքն՝ եթե արտադրված էներգիան տվյալ պահին չի օգտագործվում, ապա կարելի է ջրածին արտադրել և կուտակել կերամիկական կամ, այսպես կոչված, պինդ օքիսդային վառելիքային մարտկոցներում»։

Նման մարտկոցների պարզագույն օրինակներ նորաբաց լաբորատորիայում մոտակա ժամանակներս դժվար կարողանան արտադրել, քանի որ դրա համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները դեռ չկան, բայց որ ոչ հեռու ապագայում դա իրականություն կդառնա, Նորայր Մարտիրոսյանը չի կասկածում։ Նման վստահություն նա ունի՝ ոչ առանց հիմքի. ինքն անձամբ պինդ օքսիդային վառելիքային մարտկոցների առանձին մասերը՝ էլեկտրոլիտ, կատոդ, անոդ, հաջողությամբ սինթեզել է, որոնք էլ փորձարկվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում։

Համատեղ ծրագրեր միայն շվեդ գործընկերների հետ չէ, որ անում են։ Կենսաբժշկական նշանակության որոշ տվիչներ նանոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոններից մեկում՝ Գերմանիայի Աախենի համալսարանում են վերջնական տեսք ստացել։ Հայաստանում սինթեզված նանոնյութերի հիման վրա տարբեր տվիչներ են հավաքվել։

Նանոթաղանթների սինթեզով ու դրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությամբ Նորայր Մարտիրոսյանը զբաղվել սկսել է 2003 թվականից՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի բազային լաբորատորիայում։ Այնտեղ ձեռք բերած փորձն ու արդյունքներն ավագ գիտաշխատողը հաջողությամբ կիրառում է նաև «Քենդլ»-ում։ Երկու լաբորատորիաների հնարավորությունները համատեղելով՝ գիտնականը փորձում է հնարավորինս քիչ միջոցներ ծախսելով՝ լուծել ընթացիկ խնդիրներն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

«Քենդլ»-ի ներքին պահանջմունքներն, ինչպես վստահեցնում է Նորայր Մարտիրոսյանը, նորաբաց լաբորատորիան «աչքաթող» չի անի։ Այն, ինչ պետք կգա արագացուցչային տեխնիկայի ու նրա զարգացման համար, կփորձեն տեղում արտադրել՝ սկսած նյութերից ու սարքերից, ավարտած սարքավորումներով ու նրանց ծրագրային ապահովմամբ. «Ինչ ի վիճակի ենք մենք մշակել, նախագծել ու արտադրել, կանենք ինքներս։ Եթե մտնեք ցանկացած արագացուցչային ինստիտուտ, կտեսնեք, որ շատ խնդիրներ հենց տեղում են լուծում ստանում։ Դա պայմանավորված է և´ ծախսվող քիչ միջոցներով, և´ խնդիրների յուրահատկությամբ։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ եղած սարքը ոչ մի արտադրողի մոտ չի լինում, այդ դեպքում ինքներս ենք մշակում և պատրաստում»,-ասում է Մարտիրոսյանը։

Կատարելագործված նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայում նախատեսվում է նաև կերամիկական նյութեր սինթեզել, որոնք հիմք կծառայեն արագացուցչային տեխնիկայում բարձրհաճախության հզոր ալիքների փուլի շեղման և ամպլիտուդի մոդուլացման համար օգտագործվող սարքերի համար։ Այդ նոր սերնդի սարքերը կբարձրացնեն արագացուցչի աշխատանքի արդյունավետությունը։ Դա ավելի լավ պատկերացնելու համար զրուցակիցս արագացուցչի աշխատանքի էությունն ու սկզբունքն է բացատրում. «Արագացուցչի միջոցով ստացված արագացված փունջը կարելի է օգտագործել թե´ որևէ նյութ սինթեզելու, թե´ ստացված սարքի պարամետրերը լավարկելու, թե´ հատկություններն ուսումնասիրելու համար։ Արագացված փնջի դիմաց սովորաբար անդուլյատոր է տեղադրվում, որի միջով անցնող փնջից հնարավոր է լինում կորզել տարբեր ալիքի երկարությամբ լույս։ Վերջինն ունի խիստ յուրահատուկ պարամետրեր, ուստի այն հնարավոր է ստանալ միայն արագացուցչային տեխնիկայով»։

Այսպիսով՝ նյութագիտության, նանոտեխնոլոգիաների, կենսաբժշկության ու հարակից ոլորտների բազմաթիվ խնդիրներ շուտով իրենց լուծումը կստանան «Քենդլ»-ում՝ տարածաշրջանում միակ արագացուցչային կենտրոնում։

Լրահոս
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում «Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 20 Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan